Չինաստանի ուղիղ ներդրումներն օտարերկրյա պետությունների տնտեսություններում 2013 թվականին կազմել են 90.17 մլրդ դոլար, ինչը 16.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է երկրի առևտրի նախարար Շեն Դանյանը։
«Անցած տարի Չինաստանը կայուն մեծացրել է 156 երկրների տնտեսություններում կատարվող ներդրումները։ Ընդ որում, հիմնական ծավալներն ուղղվել են Ռուսաստան, ԵՄ երկրներ, Ավստրալիա, ԱՄՆ, Ճապոնիա։ Այս երկրներին բաժին է հասնում Չինաստանի ուղիղ ներդրումների 72.6 տոկոսը», — ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Արևելյան Եվրոպայում ներդրումները կազմել են համապատասխանաբար 4.08, 4.23, 3.94 և 5.74 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավել է 51.82%, 12,5%, 82,4% և 29,9% տոկոսով։