տուն Քաղաքական Միջազգային Անցած տարի զարգացած երկրներ են տեղափոխվել ռեկորդային թվով ներգաղթյալներ

Անցած տարի զարգացած երկրներ են տեղափոխվել ռեկորդային թվով ներգաղթյալներ

154
0

10215

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաղորդում է, որ անցած տարի մոտ 600 հազար փախստական մուտք է գործել զարգացած երկրներ, ինչը 28%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից և ռեկորդային է վերջին 10-ը տարվա կտրվածքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Առաջին հորիզոնականն այս ցուցակում, բնականաբար, զբաղեցնում են սիրիացիները, որտեղ ավելի քան 3 տարի շարունակվում են ներքաղաքական բախումները։ 2013 թվականին 56 հազար սիրիացիներ ներգաղթել են Եվրոպա, ինչը 2 անգամ ավել է 2012 թվականի ցուցանիշից։

Ներգաղթյալների թվով Ռուսաստանը երկրորդն է, մինչդեռ Աֆղանստանը հայտնվել է երրորդ տեղում՝ բնակչության արտահոսքի թվով։