Իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը։ Նախնական տեղեկություններով, հռոմեական ակումբը իտալացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կպահանջի 9 մլն եվրո։