տուն Քաղաքական Միջազգային Անտոնիո Գաուդին հաջորդ տարի կդասվի երևելիների շարքին

Անտոնիո Գաուդին հաջորդ տարի կդասվի երևելիների շարքին

65
0

gaudi--644x362[1]

Իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին 2015 թվականին կդասվի երևելիների շարքին։ Այս մասին հաղորդում է The Local-ը։

Գաուդիի բեատիֆիկացիայի կողմնակիցները տասը տարի շարունակ հավաքել են փաստաթղթեր, որոնցում վկայություններ են նրա հետ ծանոթ մարդկանցից։

Երևելիների շարքին դասելը կաթոլիկ եկեղեցում սրբացման երրորդ աստիճանն է։ Որպեսզի Գաուդին դասվի սրբերի շարքին, անհրաժեշտ է ներկայացնել նրա օրոք տեղի ունեցած հրաշքների մասին։ Սակայն մինչ օրս նման ոչ մի ապացույց չկա։

Հիշեցնենք, որ Անտոնիո Գաուդին իսպանացի ճարտարապետ է, ով աշխատել է 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին Բարսելոնում։ Նա մասնավորապես հեղինակել է Սուրբ ընտանիքի տաճարը, որի շինարարությունը դեռ շարունակվում է մեր օրերում։