տուն Քաղաքական Միջազգային Անտարկտիդան տարեկան կորցնում է 160 միլիարդ տոննա սառույց

Անտարկտիդան տարեկան կորցնում է 160 միլիարդ տոննա սառույց

274
0

antarktida-expedice-z-noveho-zelandu_800x533

Անտարկտիդան ավելի արագ է հալչում, քան կանխատեսում էին գիտնականները։ BBC-ն հաղորդում է, որ Անտարկտիդան տարեկան կորցնում է 160 մլրդ տոննա սառույց։ Geophysical Research Letters-ում հրապարակված նյութում գիտնականները պնդում են, որ սառույցի հալոցքը երկու անգամ արագ է տեղի ունենում, քան 4 տարի առաջ։

Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակից ստացված տվյալների համաձայն՝ տարեցտարի Անտարկտիդայի սառցե զանգվածի մակերեսը բարակում է երկու սանտիմետրով։ Ամենաշատը տարբեր հոսանքներից տուժում է աևմտյան մասը։