տուն Տնտեսական Անտառների վերականգնման և զարգացման համար կառավարությունը մոտ 62 միլիոն դրամ կհատկացնի

Անտառների վերականգնման և զարգացման համար կառավարությունը մոտ 62 միլիոն դրամ կհատկացնի

105
0

OLYMPUS DIGITAL CAMERA

Կառավարության վաղվա նիստում 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 61 միլիոն 970 հազար դրամ: Գումարը նածատեսված է մի շարք վայրերում անտառների վերականգնման և զարգացման աշխատանքներ իրականացնելու համար: Մասնավորապես՝

1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար – 4 167 900 դրամ,

2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար – 16 297 180 դրամ,

3) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար – 19 745 620 դրամ,

4) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար – 17 311 330 դրամ,

5) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով – 4 447 900 դրամ: