Մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկներ եւ նոր կանոնադրություն: Անվտանգության խորհրդի դերը մեծ է լինելու: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ հանդիպմանը:
Արցախի նախագահի՝ «Ֆեյսբուքի» էջում գրված է. «Հարգելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ հանդիպել եմ ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Քննարկել ենք մեր երկրի առաջ ծառացած մի շարք օրախնդիր հարցեր: Երկուստեք կարևորել ենք, որ համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»:
Սամվել Բաբայանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, հավաստիացրեց` կանեն ամեն ինչ կյանքի կոչելու ծրագիրը: