Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացված խաղերի քանակով ռեկորդակիր (150 խաղ) Լոթար Մատեուսին սխալմամբ համարել են մահացած: Մյունխենի դատարանը նրա անվան դիմաց գրել է «մահացած է» այն բանից հետո, երբ Գերմանիայում Մատեուսին չեն կարողացել գտնել: Դատարանից ստացված նամակը վերաբերում էր նրա կողմից կնոջն ալիմենտ վճարելուն: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը:
Մատեուսը դժգոհ է կատարվածից: Անվանի ֆուտբոլիստն ասել է, որ իրեն դժվար չէր գտնելը, քանի որ շատերը գիտեն իր բնակության վայրը: Բացի այդ, ինքը բազմաթիվ անգամ հայտնվել է հեռուստաալիքների եթերում: Մատեուսը վերջին 9 տարիներին ապրում է Հունգարիայում: