Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, աշխարհի խոշորագույն տնտեսագետներից մեկը՝ Քենեթ Ռոգոֆը հայտարարել է, որ անհրաժեշտ է հրաժարվել կանխիկ թղթադրամներից։ The Financial Times-ում հրապարակված հոդվածում նա առաջարկել է սահմանափակվել միայն էլեկտրոնային վճարումներով։ Այս մասին հաղորդում է Prime գործակալությունը։
«Այդպիսով, կլուծվեն երկու բարդագույն խնդիրները, որոնց բախվում են ներկայում կենտրոնական բանկերն ու կառավարությունները։ Դա հարկերից խուսափումն է, ինչպես նաև կանխիկ գումարների դուրս բերումը ֆինանսական պետական համակարգից կենտրոնական բանկերի կողմից սահմանված ցածր տոկոսադրույքների պատճառով», — ասել է տնտեսագետը։
Սակայն այս որոշումը կարող է ունենալ լուրջ բացասական հետևանք ԱՄՆ-ի համար, քանի որ աշխարհում արտարժութային պահուստների մեծ մասն ամերիկյան դոլարով է։ Սակայն այս քայլը թույլ կտա հետևել ֆինանսական հոսքերին և վերացնել սև շուկան։