Ժամանակակից ջութակահարները չեն կարողանում տարբերել Ստրադիվարիուսի և ժամանակակից վարպետների պատրաստած գործիքները «կույր» քննության ժամանակ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Հետազոտությունը կազմակերպել էր ջութակների անվանի մասնագետ Ջոզեֆ Քերթին և ակուստիկայի մասնագետ Կլաուդիա Ֆրիցը, ովքեր ներկայացնում են Ֆրանսիայի Պյեր և Մարիա Կյուրիների անվան համալսարանը, որոնք փորձել են պարզել Ստրադիվարիուսի ջութակների գաղտնիքը:
10-ը երաժիշտների առաջարկել են գնահատել ջութակի հնչեղությունն անջատված լույսի և փակ աչքերի պայմաններում: Արդյունքում` լավագույն երկու ջութակների թվում հայտնվել են ժամանակակից վարպետների ջութակները, որոնց գինը հարյուր անգամ պակաս է Ստրադիվարիուսի ջութակների գնից: Ջութակահարներին խնդրել են նաև ասել, թե որ ջութակն է նոր, որը` հին: 31 դեպքում մասնագետները տվել են ճիշտ պատասխան, 33-ի դեպքում` սխալվել են: