տուն Սպորտ Անսպասելի արդյունքներ` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին խաղերում

Անսպասելի արդյունքներ` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին խաղերում

82
0

gun__1381310671_uefa_champions_league

Երեկ Չեմպիոնների լիգայում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլը։

Դորտմունդի «Բորուսիան», որը երկու շաբաթ առաջ արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության էր հասել «Զենիթի» նկատմամբ, պատասխան խաղում չկարողացավ ուրախացնել իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ զիջելով 1։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 69-րդ րոպեին փոխարինվեց գերմանացիների մարզիչ Յուրգեն Կլոպի կողմից։

1/8 եզրափակիչ պատասխան խաղում Մանչեսթեր Յունայթեդը 3։0 հաշվով ջախջախել է հունական «Օլիմպիակոսին» և մասամբ վարձահատույց եղել իր երկրպագուներին վերջին ամիսների անհաջողությունների համար։ Նախորդ խաղում անգլիական ակումբը զիջել էր 0։2 հաշվով, և քչերն էին հավատում, որ «Յունայթեդը» կանցնի հաջորդ փուլ։ Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռոբին վան Պերսին։