ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հասցեագրված նամակը վերջին ժամերին համացանցում դարձել է թեժ քննարկումների առարկա:
Հիշեցնենք, որ Fox News-ի թղթակից Թրիշ Ռիգանը հրապարակել էր Թրամփի անձնական նամակի կրկնօրինակը, որում Սիրիայում նախանշված ռազմական գործողությունների նախաշեմին Սպիտակ տան ղեկավարը Էրդողանին հորդորել էր ոչ թե լավ տղա լինել, այլ «հիմար չլինել»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մեկնաբանել է Էրդողանին հասցեագրված նամակի հրապարակման մասին լուրը: «Նման ոճ հաճախ չես հանդիպի պետական առաջնորդների նամակագրությունում: Շատ անսովոր նամակ է»,- լրագրողների հետ զրույցում տարակուսել է Պեսկովը: