տուն Հասարակություն Մշակույթ Անսովոր բնապատկերներ մթերքներից. Կարլ Ուորներ

Անսովոր բնապատկերներ մթերքներից. Կարլ Ուորներ

600
0

3697

Եթե ուշադիր նայենք այս նկարին, ապա տպավորություն է ստեղծվում, որ սա գյուղական գեղեցիկ  տեսարան է։ Սակայն ուշադիր նայելուց հետո, տեսնում ես որ այս լուսանկարում օգտագործված են միմիայն մթերքներ։

Այս անսովոր նկարները Foodscape (food – մթերք, scape -տեսարան) ոճում ստեղծել է ֆոտոնկարիչ Կարլ Ուորները։ Նա այն ստեղծում է մի քանի էտապով։ Սկզբում մի քանի օր ծախսվում է լանդշաֆտի ստեղծման վրա, քանի որ գտնվելով մեծ հզորության լույսերի տակ, մթերքները շատ արագ տեսքից ընկնում են։ Այնուհետև նկարում է միջանկյալ դետալները և ամենավերջում հանում է ֆոնը։ Ֆոտոսեսիայի ավարտից հետո՝ Ուորները մի քանի օր ծախսում է ռետուշի վրա։

Մթերքներից բնանկարներ ստեղծելու գաղափարը ինքնին անսովոր է։ Ժամերով կարելի է հիանալ այս գլուխգործոցներով՝ մանրամասնորեն ուսումնասիրելով ամեն մի դետալը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here