Ամերիկյան կինոակադեմիան այսօր հայտարարել է «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխության վարողների անունները։ Մարտի 2-ին բեմ են բարձրանալու Անջելինա Ջոլին, Շարլիզ Թերոնը, Քևին Սփեյսին, Չենինգ Տատումը, Ջոն Տրավոլտան, Ջիմ Քերին, Բրեդլի Կուպերը, Դենիել Դեյ-Լյուիսը, Ռոբերտ դե Նիրոն, Հարիսոն Ֆորդը, Վուպի Գոլդբերգը, Ջենիֆեր Լոուրենսը, Ուիլ Սմիթը, Քերի Վաշինգտոնը, Էմմա Ուոթսոնը։ Հոլիվուդյան աստղերը ներկայացնելու են անվանակարգերը և հավակնորդներին, բացելու են հաղթողների անուններով ծրարները։ Արարողությունը վարելու է դերասանուհի Էլեն Դեջեներեսը։