Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի ամսվա վերջին երկար տարիների համատեղ կյանքից հետո ամուսնացան հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը։ Ջոլին ցուցադրել է իր հարսանեկան զգեստը, որի լուսանկարը տեղ է գտել People եւ Hello ամսագրերում։
Ջոլին եւ Փիթը ամուսնացել են օգոստոսի 23-ին Շատո Միրավալ ոչ մեծ եկեղեցում՝ Ֆրանսիայի հարավում գտնվող ամրոցում, որը ձեռք էին բերել 2012 թվականին։ Զույգը արարողությանը հրավիրել էր 20 մտերիմ ընկերների եւ հարազատների։
Նրանց վեց երեխաներն էլ մասնակցել են հանդիսություններին. 13-ամյա Մեդոքսը եւ 10 տարեկան Փակսը մորն ուղեկցել են մատուռի մոտ, ծաղիկների պատասխանատուները 9 տարեկան Զախարն ու 6-ամյա Վիյենն էին, իսկ 8-ամյա Շայլոն եւ
6-ամյա Նոքսը հարսնացուին եւ փեսացուին հանձնել են մատանիները։ Բացի այդ, երեխաներն օգնել են ծնողներին գրել ամուսնական երդումները։
Դերասանուհու հարսանեկան զգեստի հեղինակը Լուիջի Մասին էր՝ Atelier Versace-ից։ Զգեստի ստեղծման ժամանակ նա օգտագործել է Ջոլիի եւ Փիթի երեխաների արած նկարները։ «Լուիջին ինձ համար ընտանիքիս անդամ է, եկ ես չէի կարող պատկերացնել մեկ ուրիշի, ով կկարողանար ինձ համար կարել այդ զգեստը»,- ասել է Ջոլին։
Ինչ վերաբերում է Փիթին, ապա նա հագել էր իր կոստյումներից մեկը, իսկ փողկապը «վերցրել» էր որդիներից, քանի որ իրենը մոռացել էր տանը։