Անջելինա Ջոլին անցած տարվա մայիսին ապշեցրել էր աշխարհին՝ որոշում կայացնելով հեռացնել իր երկու կրծքերը քաղցկեղի պոֆիլակտիկայի շրջանակներում։ Սակայն հիմա նա կրկին նախապատրաստվում է վիրահատության։ Անջելինան որոշել է հեռացնել ձվարանները։
«Ուրախ եմ, որ նման որոշում եմ կայացրել։ Բախտս բերել է բժիշկների հարցում, նաև հաջողել եմ վերականգնողական գործընթացում»,- ասել է Ջոլին Entertainment Weekly-ին։ Նա խոստովանել է, որ այժմ իրեն ավելի մոտ է զգում մյուս կանանց հետ, այդ թվում՝ ով ունեցել է նման խնդիրներ։ «Ուր էլ որ լինեմ, որպես կանոն, հանդիպում եմ կանանց, մենք խոսում ենք առողջության խնդիրների մասին, կաթնագեղձի և ձվարանների քաղցկեղի մասին։ Մարդկանց հետ խոսում են նրանց դուստրերի և կանանց առողջության մասին։ Դա թույլ է տալիս ինձ ավելի մոտ զգալ մարդկանց, որոնք ունեն խնդիրներ նույն հարցերում, ովքեր կորցրել են իրենց ծնողներին և քննարկում են վիրահատության գնալու հարցը», — ասել է նա։