տուն Լուրեր Անջելինա Ջոլին միացել է սեռական բռնության դեմ միջազգային գագաթնաժողովին

Անջելինա Ջոլին միացել է սեռական բռնության դեմ միջազգային գագաթնաժողովին

401
0

angelina-jolie-sweet-smile-wallpaper

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կդառնա պատերազմական գործողությունների գոտում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային գագաթնեդողովի համանախագահ, հաղորդում է Mignews-ը։ Այսպիսով կինոաստղը, որը նաև ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով բարի կամքի դեսպանն է, կընկերակցի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին։

Եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Ջոլին, նախատեսված է անցկացնել եկող տարի Լոնդոնում։

«Այս գագաթնաժողովի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Մեր նպատակն է վերջ դնել անպատժելիությանը։ Նաև պիտի արդարամտություն և հարգանք դրսևորենքնրանց հանդեպ, ովքեր վերապրել են նման սարսափելի հանցագործություններ»,- հայտարարել է Անջելինա Ջոլին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here