տուն Աշխարհ Անջատել են «Սպիտցեր»-ի ինֆրոկարմիր աստղադիտակը (լուսանկարներ)

Անջատել են «Սպիտցեր»-ի ինֆրոկարմիր աստղադիտակը (լուսանկարներ)

276
0

NASA-ի ինժեներներն անջատել են լեգենդար «Սպիտցեր»-ի ինֆրոկարմիր աստղադիտակը:  Այս մասին հայտնում է տիեզերական գործակալության մամուլի ծառայությունը:

Նա տիեզերքում բարդ պայմաններում ուղի գտավ և ավելի քան 16 տարի օգնեց գիտնականներին հայտնաբերել շատ հետաքրքիր երևույթներ`նոր աստղեր, Սատուրնի նոր օղակները և նույնիսկ Երկրից մոտ 40 լուսային տարի հեռավորության վրա գտնվող մի ամբողջ աստղային համակարգ:

Գործակալությունը հրապարակել է նաև «Սպիտցեր»-ի օգնությամբ արված պատկերների արխիվը: