տուն Սպորտ Անչելոտտին պաշտոնանկ արվեց 4:0 հաշվով հաղթանակից հետո

Անչելոտտին պաշտոնանկ արվեց 4:0 հաշվով հաղթանակից հետո

221
0

«Նապոլին» հայտարարել է գլխավոր մարզիչ  Կառլո Անչելոտտիին պաշտոնանկ անելու մասին: Այս մասին գրում է ArmFootball.com-ը։

Ակումբն այդ քայլին գնացել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ մտնելուց հետո, երբ վերջին տուրում իտալական թիմը 4:0 հաշվով հաղթել է «Գենկին»:

Մինչև այդ «աձուրին» առանց հաղթանակների 9 խաղ է անցկացրել և Ա սերիայում նահանջել 7-րդ տեղ:

Սպասվում է, որ Անչելոտիին փոխարինելու է Ջենարո Գատուզոն: