տուն Սպորտ Անչելոտիի հետ աշխատելը հաճույք է․ Կրիշտիանո Ռոնալդու

Անչելոտիի հետ աշխատելը հաճույք է․ Կրիշտիանո Ռոնալդու

115
0

carlo-ancelotti_1294524a

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բարձր է գնահատում ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պրոֆեսիոնալ հատկությունները։ Նրա խոսքերով՝ իտալացի մասնագետը յուրահատուկ անձնավորություն է։

«Անչելոտիի հետ աշխատելը շատ հաճելի է։ Նա յուրահատուկ անձնավորություն է։ Ավելորդ է խոսել նրա պրոֆեսիոնալ որակների մասին։ Կարլոն բարձրակարգ մակարդակի մասնագետ է։ Մի կողմից նա թիմում հեղինակություն, իսկ մյուս կողմից՝ սեր է վայելում իր համեստության համար», — ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է Marca-ն։