«Ես բոլոր դեպքերում մի քանի հոգու անուն նշեմ, ում խորհրդային իշխանությունները իրենց կամքին հակառակ տարիներով հոգեբուժարանում են պահել: Բոլորն էլ պատժվել են այլախոհության համար: Շատ չէ, ընդամենը մի քանիսի անունը:
Զվիադ Գամսախուրդիա (հետագայում Վրաստանի առաջին նախագահ)
Ժորես Մեդվեդեւ (գրող)
Վալերիա Նովոդվորսկայա (իրավապաշտպան)
Ալեքսանդր Եսենին-Վոլպին (մաթեմատիկոս, փիլիսոփա, Սերգեյ Եսենինի տղան)
Վիկտոր Ֆայնբերգ (բանասեր)
Միխայիլ Շեմյակին (քանդակագործ)
Յուրի Շիխանովիչ (մաթեմատիկոս)
Վլադիմիր Բուկովսկի (գրող, նեյրոֆիզիոլոգ)
Այս բոլոր հանրահայտ մարդիկ պաշտոնապես գժեր են համարվել…»
Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից