տուն Հասարակություն Անուղեղ հավ, լիրբ. ՀԽ-ի անդամը՝ Գյումրիում դաժանաբար սպանված կնոջ մասին

Անուղեղ հավ, լիրբ. ՀԽ-ի անդամը՝ Գյումրիում դաժանաբար սպանված կնոջ մասին

1133
0

Գյումրիում 28 տարեկան Դավիթ Պողոսյանի կողմից դաժանաբար սպանված 43-ամյա կնոջ ու նրա 13-ամյա աղջկա թեման շարունակվում է քննարկվել:

Հիշեցնենք՝  մարտի 5-ին Գյումրիում Դավիթ Պողոսյանի կողմից դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը: Կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի գրառումը: Նա մահացած կնոջն անվանում է անուղեղ հավ եւ մեղադրում նրան 28 տարեկան տղամարդու հետ հարաբերություն ունենալու համար: 

Գրառումը վրդովեցրել է օգտատերերից շատերին, իսկ ահա Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հորդորել է Աշոտ Միրզոյանին հեռացնել գրառումը, քանի որ այն բռնության արդարացում է:

Araratnews.am-ը զանգահարեց ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին՝ տեղեկանալու, թե կհեռացնեն Աշոտ Միրզոյանին ՀԽ կազմից: Ստյոպա Սաֆարյանը մեզ ասաց, որ նման ընթացակարգ չկա: Սակայն կարծում է՝ գուցե արժե ՀԽ-ում ստեղծել խումբ կամ ժամանակավոր հանձնաժողով՝ այդպիսի գրառումները քննարկելու:

ՀԽ ղեկավարը խոսել է Աշոտ Միրզոյանի հետ նրա գրառման մասին, վերջինս պնդել է՝ իր գրառման նպատակը երեխային պաշտպանելն է. երեխան իրավունք ուներ չդառնալու այդ կապի զոհը, նման տեսարան չտեսնելու: «Ես հիշեցրել եմ, որ դա կնոջ՝ հանգուցյալի անձնական իրավունքն է եղել նման կապ ունենալ, որն արգելված չի եղել որեւէ նորմով: Մենք գնահատական տալու իրավունք չունենք։ Որեւէ փաստ չկա, որ նա կամ իր զուգընկերը երեխային դրդել են անթույլատրելի արարքի»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը: