Մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 44-ը՝ չզեկուցվող։ ՀՀ վարչապետ Փաշինյանը հետաքրքվեց, թե ինչպիսի դրություն է աշխարհում՝ համավարակի հետ կապված, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մասնավորապես, պատասխանեց.
«Իրանի Իսլամական Հանրապետությունում ամեն օր հաստատված և մահվան դեմքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը: Այնտեղ էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում և, կարծես թե, երկիրն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն, սակայն այստեղ էլ կա մեծ դեբատ՝ թե ակադեմիական, թե պետությունների միջև, որովհետև խոսվում է երկրորդ ալիքի մասին, թուլացումներից զգուշանալու մասին: Եվրոպայում, բոլորս էլ տեսնում ենք, որ գնում են աստիճանական թուլացումների, բայց վստահ չեն, որ այդ թուլացումները նորից չեն բերելու բռնկումների: Ընդհանուր, կարող եմ ասել, որ անորոշություններն էլի մնում են շատ. այսինքն, թե ինչպիսի գործողություններ անեն երկրները ու հաճախ օրական հիմքով որոշումներ են կայացվում. ինչպես շարժվել առաջ»:
Օլյա Շահինայն