2014 թվականի մայիսին` 2014 թվականի ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 5.1 %-ով, իսկ 2013 թվականի մայիսի համեմատ` 45.1 %-ով: Այս մասին ասվում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերլուծության մեջ:
2014 թվականի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4631 օտարման
գործարքների 78.0 %-ը կազմել է առուվաճառքը, 21.2 %-ը` նվիրատվությունը և 0.8 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: