տուն Տնտեսական Անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. Ա. Մուսայան

Անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. Ա. Մուսայան

203
0

92470923

Անցած տարի՝ 2013-ին, մոտ 190 հազար 690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցում է իրականացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Նրա խոսքով՝ տարվա ընդհանուր արդյունքները դեռ ամբողջությամբ ամփոփված չեն, դրանք կհրապարակվեն հունվարի 25-ից հետո, սակայն մոտավոր պատկերն արդեն ուրվագծվում է:

«2012թ. համեմատ, 2013-ին՝ իրավունքների ու սահմանափակումների գրանցման չնչին աճ տեղի ունեցել է, սակայն այդ աճը եթե վերցնենք ըստ գործարքների տեսակների, ճիշտ է, օտարման գործարքները աճել են, գրավադրումը աճել է, սակայն վարձակալությունները, որոնք հիմնականում գործարար միջավայրին են վերաբերում, նվազել են»,- հայտատարարեց Ա. Մուսայանը՝ հավելելով, որ անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: «Գործարքների քանակի ակտիվությունը նվազել է, նախկին ակտիվությունը չի, բայց որ ասենք կտրուկ նվազել են գները, այդպիսի բան չի երևում առայժմ»,- հայտարարեց Ա. Մուսայանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here