Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ ընդունում է Էդգար Մանուկյանի մարտահրավերը եւ իր քարտից ամեն ամիս 10 հազար դրամ կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին.
«Սիրով ընդունեցի Էդգար Մանուկյանի մարտահրավերը, գրանցվեցի himnadram.org կայքում, եւ այսուհետ ամեն ամիս իմ քարտից 10 հազար դրամ կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին:
Մարտահրավիրում եմ Մարիամ Փաշինյանին, Սիփան Փաշինյանին եւ Հրաչյա Հակոբյանին», — գրել է Աննա Հակոբյանը: