Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Բրազիլիա դարձել է շահարկման առարկա: Մասնավորապես, Բրազիլիայի նախագահի կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ մեկուսացվել է: Այս համատեքստում շահարկում են Աննա Հակոբյանի առողջական վիճակը, արդյոք նա կորոնավիրուսի թեստ անցնել է, թե ոչ: Պարզաբանում լսելու համար Araratnews.am-ը զանգահարեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին: «Կորոնավիրուսի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- պատասխանեց խոսնակը: