տուն Հասարակություն Աննա Հակոբյանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ...

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին

217
0

Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ, ում անցած ուղին, գործունեությունն ու ծրագրերը ոգևորում և հիացնում են։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր․ 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին Զեյթունից գաղթել է Դեր Զոր և այնտեղ հանդիպել իր ապագա ամուսնուն։
Քուվեյթի արքայադուստրը ջերմությամբ էր հիշում տատիկին՝ հավելելով, որ նա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում և անընդհատ հորդորել է չհանձնվել ու պայքարել հանուն նպատակների»,- գրել Աննա Հակոբյանը։