Ինչպես արդեն հայտնել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Տեղեկությունը հաստատել են թե’ վարչապետի և թե’ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարները:
Տեղեկությանը զուգահեռ Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վարչապետն ու ես այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ ենք հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։
Առողջություն բոլորին»: