տուն Քաղաքական Հայաստան Աննա Հակոբյանը կմասնակցի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը կմասնակցի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը (լուսանկարներ)

251
0

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։ Խոսել ենք առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։

Հանդիպման ավարտին Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել եմ Հայաստան։ Վերջինս ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։
Արգենտինայի առաջին տիկնոջից էլ հրավեր եմ ստացել մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Սիրով ընդունել եմ հրավերը»։