տուն Հասարակություն Իրավական Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական...

Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել

302
0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության հիման վրա Քրեական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Վերջինիս խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մայիսի 7-ին՝ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ՝ առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Ջանոյանը նշեց, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին:

Մեր տեղեկություներով՝ այն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: