Մոդել, հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը կիրակի օրը մեկնում է Վրաստան Elite Model Look միջազգային մոդելային մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար: Աննան եւ եւս երկու հայ աղջիկներ արդեն ընտրվել են Elite Model Look-ի Հայաստանյան նախընտրական փուլում, այժմ նրանք մեկնում են Վրաստան` մեկ շաբաթ նախապատրաստվելու, թրեյնինգների մասնակցելու, որից հետո կընտրվի հայ մասնակիցներից մեկը եւ նոյեմբերի 15-ին կմեկնի Չինաստան: Չինաստանում Հայաստանը ներկայացնող մասնակցի առջեւ, հաջողության դեպքում, կարող են բացվել միջազգային մոդելային ինդուստրիայի լավագույն դռները: