Վերջերս մենք տեղեկացրել էինք, որ մոդել Աննա Գրիգորյանը մեկնում է Վրաստան մասնակցելու Elite Model Look միջազգային մրցույթի վերջին նախընտրական փուլին: Այժմ ուրախ ենք տեղեկացնել, որ Աննան հաղթահարել է նաեւ այդ փուլը եւ դարձել է Elite Model Look Armenia մրցույթի դափնեկիր: Աննայից տեղեկացանք, որ Վրաստանում անցկացրած օրերին նա բավականին ծանր հիվանդացել է եւ նույնիսկ ստիպված եղել դիմել բժշկական օգնության: Սակայն խոչընդոտները չեն խանգարել գեղեցկուհուն, նոյեմբերի 15-ին Աննան մեկնելու է Չինաստան մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին: Հաջողություն ենք մաղթում Աննային, իսկ մեր ընթերցողներին խոստանում ենք մանրամասն ներկայացնել մոդելի հետագա հաջողությունները: