տուն Հասարակություն Աննախադեպ խոշոր զորավարժություններ կանցկացվեն

Աննախադեպ խոշոր զորավարժություններ կանցկացվեն

304
0

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է խոշոր զորավարժություն, որն իր մասշտաբներով աննախադեպ է։ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ իրենք կազմակերպելու են նաև զորահավաք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ այս մասշտաբի զորավարժություններ Հայաստանում չեն եղել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանը դուրս չի գալու ստանձնած միջազգային պարտավորություններով նախատեսված սահմանաչափերից (դրանք սահմանում է Վիեննայի փաստաթուղթը)։

Վարչապետն էլ ավելացրեց, որ քաղաքացիները հավանաբար կտեսնեն միջոցառումների մի մասը, և հույս հայտնեց, որ պահեստազորայինները կներգրավվեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here