ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09:00-ից 11:00-ը, բացառությամբ` շաբաթ եւ կիրակի օրերի։
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված եւ դեռեւս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի եւ հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։