տուն Տնտեսական Անհրաժեշտ է ստեղծել բավարար ներդրումային մակարդակ. նախարար 

Անհրաժեշտ է ստեղծել բավարար ներդրումային մակարդակ. նախարար 

299
0

Հայաստանում տնտեսական աճն այս տարվա ցուցանիշով կարող է գերազանցել 7%-ը։  Լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է բարձր տնտեսական աճի ձգտելու և դրա համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու քաղաքականություն։

«Կարծում ենք, որ միջին ժամկետում Հայաստանը պետք է ձգտի ունենալ երկնիշ տնտեսական աճ: Կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ապահովել 7-8% ցուցանիշ»,- նշել է նա։

Տիգրան Խաչատրյանն ասել է, որ կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել բավարար ներդրումային մակարդակ։

«Այսօր մեծ ներդրումներ են արվում վերականգնվող էներգետիկայի, շինարարության, վերամշակող արդյունաբերության, գինեգործության, ոսկեգործության ոլորտներում»,- նշել է նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here