տուն Քաղաքական Միջազգային Անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի գոտի Վանկուվերից մինչև Վլադվոստոկ, Վիկտոր Յանուկովիչ

Անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի գոտի Վանկուվերից մինչև Վլադվոստոկ, Վիկտոր Յանուկովիչ

242
0

yanuk4

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահություն է հայտնել, որ իր երկիրը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում կստորագրի Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը: Այս մասին նա հայտնել է Յալթայում ընթացող «Ուկրաինան փոփոխությունների ժամանակաշրջանում. հաջողության գործոնները» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

«20 տարի է, ինչ մենք փորձում ենք արդիականացնել մեր երկիրը: Մեր բարեփոխումների հիմքը եվրոպական չափանիշներին մոտենալն է: Մենք կայուն գործընկերային հարաբերություններ ենք հաստատել ԵՄ երկրների հետ և հույս ունենք ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման պայմանագիրը: Սակայն երկրի արդիականացումը չի ավարտվում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովով:

…Ուկրաինան գտնվում է երկու հսկաների` Եվրամիության և Ռուսաստանի միջև: Եվ մենք չէինք ցանկանա և չենք ցանկանում հակադրել զարգացման այդ երկու ուղիները: Մենք ցանկանում ենք միավորել դրանք», — ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ Մաքսային միության հետ հարաբերությունները չպետք է խոչընդոտեն եվրոպական ինտեգրացիային և անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի գոտի Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here