տուն Քաղաքական Միջազգային Անհրաժեշտ է կառուցել Եվրոպա պետությունը. Լեխ Վալենսա

Անհրաժեշտ է կառուցել Եվրոպա պետությունը. Լեխ Վալենսա

223
0

Lech Walesa libel trial starts over spy claim

Deutsche Welle-ին տված հարցազրույցում Լեհաստանի նախկին նախագահ, «Սոլիդարնոստ» շարժման ղեկավար Լեխ Վալենսան մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել, որոնք վերաբերում են Եվրոպայի ապագային:

Լրագրողի այն մտահոգությանը, թե Եվրոպայում աճում է Գերմանիայի դերը, որն ավելի շատ ռեսուրսներ և միջոցներ ունի, Լեխ Վալենսան ասել է. «Եվրոպական ինտեգրացիայի համար մեզ անհրաժեշտ է Եվրոպայի բարեկեցությունը: Մենք կարող ենք խուսափել հակամարտություններից, եթե, օրինակ, ամենուր ավտոբաներ (Եվրոպական երկրները կապող ճանապարհներ — խմբ.) կառուցենք, չէ՞ որ այդ ժամանակ  իրավիճակը ամենուր կբարելավվի: Կան բազմաթիվ այլ նման խնդիրներ, օրինակ` կոմունիկացիաների բացակայությունը:

Այդ պատճառով, այն պետությունները, որոնք գումարներ ունեն, պետք է օգնեն ավելի աղքատ երկրներին, իսկ վերջիններս կամաց-կամաց կվերադարձնեն: Սա շատ լավ գործարք կլիներ բոլոր մասնակիցների համար: Ներկայիս սերունդը պետք է սկսի կառուցել Եվրոպա անունը կրող պետություն, սակայն միաժամանակ դրսևորել շրջհայացություն», — ասել է Վալենսան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here