տուն Քաղաքական Միջազգային Անհրաժեշտության դեպքում մենք ուժով կպատասխանենք Ռուսաստանին. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք

Անհրաժեշտության դեպքում մենք ուժով կպատասխանենք Ռուսաստանին. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք

92
0

spetsnaz05

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը (Կիևի պատրիարքություն) հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ հակամարտությունն Ուկրաինան կլուծի ուժով։ Այս հայտարարությունը նա արել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ուզում ենք այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով և դրա համար ամեն ինչ անում ենք։ Եվրոպան փաստել է, որ Ուկրաինան խաղաղ ճանապարհով է ընթանում։ Սակայն մենք չենք պատրաստվում մեր հողերը հանձնել Ռուսաստանին։

Այդ իսկ պատճառով խաղաղ բանակցություններ ենք վարում, սակայն եթե անհրաժեշտություն լինի, կպատասխանենք ուժով։ Եթե պետք լինի, կկրակենք, քանի որ հարկավոր է պաշտպանել հայրենիքը», — Ֆիլարետի խոսքերն է մեջբերում «Ռոսբալթը»։