տուն Հասարակություն Իրավական Անհիմն վայնասուն. դատախազը՝ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու մասին

Անհիմն վայնասուն. դատախազը՝ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու մասին

487
0

ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի մասին գրառմանը պատասխանել է. «Մարդն ունի մարդկային բարձր արժանիքներ և գիտելիքներ, շուրջ 7 տարվա աշխատանքային փորձառություն, աշխատել է որպես քննիչ, դատախազության դատախազ, ՊԵԿ վարչության պետ, ՊՎԾ պետի տեղակալ, ապա պետի պաշտոնակատար: Իսկ ներկայումս առավել հավանական է, որ համակարգելու է ԱԱԾ իրավական բլոկը, այդ թվում՝ նախաքննական մարմինը, որը երբևէ, որևէ ԱԱԾ տնօրենի տեղակալի համակարգման ներքո չի գտնվել: Ինձ պարզապես զարմացնում է այս նշանակման կապակցությամբ բարձրացված անհիմն վայնասունը»: