տուն Քաղաքական Միջազգային Անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնման վայրում հայտնաբերվել է յուղի հետք

Անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնման վայրում հայտնաբերվել է յուղի հետք

89
0

_74099402_021821140afp

Ավստրալիական Ocean Shield ռազմանավը մալայզիական անհետացած ինքնաթիռի որոնման վայրում հայտնաբերել է յուղի հետք։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով որոնողական աշխատանքները համակարգող նախկին ՊՆ ղեկավար Ագնուս Հյուսթոնին։

«Կարող եմ ասել, որ Ocean Shield-ը ուրբաթ երեկոյան որոնման վայրում հայտանբերել է յուղի հետք։ Մենք պետք է հասկանանք, թե որտեղից է այդ յուղը։ Ժամանակ է պետք», — ասել է Հյուսթոնը։ Այսօր նաև հայտնի է դարձել, որ որոնողական աշխատանքները կիրականացվեն նաև Bluefin ստորջրյա ռոբոտի միջոցով, որի յուրաքանչյուր սուզումը կտևի 24 ժամ։ Հատակին իջնելու համար անհրաժեշտ կլինի 2 ժամ, այնուհետև մեքենան ջրի տակ կաշխատի 16 ժամ, այն ջրից հանելու համար անհրաժեշտ կլինի ևս 2 ժամ և 4 ժամ՝ ստացված տեղեկությունները մշակելու համար։