տուն Քաղաքական Միջազգային Անհետացած ինքնաթիռի որոնումները կարող են մի քանի շաբաթ տևել. Ավստրալիայի ՊՆ

Անհետացած ինքնաթիռի որոնումները կարող են մի քանի շաբաթ տևել. Ավստրալիայի ՊՆ

172
0

malaysia-airlines-flight-mh370

Ավստրալիայի ավիացիայի մարշալ Անգուս Հյուսթոնն ասել է, որ մալայզիական անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները կարող են մի քանի շաբաթ տևել: Նրա խոսքերով` նման մարտահրավերի  առայժմ ոչ ոք չի հանդիպել: Որոնողական խմբերը ներկայում աշխատում են Հնդկական օվկիանոսի հարավային շրջանում, վերջին մի քանի օրերին ջրի մակերեսին հայտնաբերվել են մի քանի բեկորներ, որոնք այդուհանդերձ չէին պատկանում անհետացած ինքնաթիռին:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Կուլա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռում եղել է 239 մարդ, այդ թվում` անձնակազմի 14 անդամ: