Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տաքսու վարորդները բողողի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց: Բողոքի ակցիա անող վարորդները հանդիպեցին ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Վերջինս հանդիպումից հետո պատասխանում է լրագրողների հարցերին։
Տաքսու վարորդները բողոքի ակցիա են անում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Վարորդները նշում են, որ չեն ցանկանում վճարել տաքսի վարելու լիցենզիայի համար նախատեսված գումարը՝ պատճառաբանելով, որ օնլայն տաքսիները ևս չեն վճարում։ Պահանջում են հավասար հնարավորություններ։