ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր պրոդուկտների և ծառայությունների լայն ցանկում տրամադրում է նաև անհատական բանկային պահատեղեր: Բանկային այս յուրահատուկ ծառայությունից հաճախորդները մինչև մայիսի 30-ը կարող են օգտվել 50% զեղչով: Անհատական պահատեղերը հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին ապահով և անվտանգ պահպանելու իրենց արժեթղթերը, փաստաթղթերը, թանկարժեք զարդերը և այլ արժեքավոր իրեր:
Հաճախորդները կարող են օգտվել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ անհատական պահատեղերից «ԿԵՆՏՐՈՆ», «ՇԱՀՈՒՄՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ և Գլխավոր գրասենյակում:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ կողմից առաջարկվող պահատեղերը հրաշալի միջոց են հանգստի մեկնելիս թանկարժեք իրերն ապահով պահպանելու համար: Պահատեղերի անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է. յուրաքանչյուր պահատեղ բացվում է միայն հաճախորդին տրամադրված բանալիով, ինչն ապացուցում է, որ անհատական պահատեղից օգտվելու հնարավորություն ունի միմիայն տվյալ հաճախորդը: