Առաջին հայացքից այս նկարը մոգական է թվում և անհավատալի։ Սակայն դա իրականություն է։ Երեք եղջերուներ միաժամանակ շրջվել են դեպի լուսանկարիչ Ռենատաս Ջակաիտիսը, ով փորձում էր լավ կադրեր որսալ Լիտվայի Պենևեզիս շրջանում։
Լուսանկարիչն ասում է, որ այս կադրը նախապատրաստված չէր և լրիվ պատահական է ստացվել։ «Ես կյանքումս չէի մտածում, որ այսպիսի կադր կանեմ»,- ասել է Ջակաիտիսը՝ հավելելով, որ լուսանկարելիս չի հասկացել, թե ինչ կադր է ստացել։ Այն նկատել է միայն լուսանկարները թերթելուց։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։