տուն Քաղաքական Անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականների կոչը

Անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականների կոչը

207
0

Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը և փոխնախագահ Ադամ Շիֆը ԱՄՆ կառավարությունից պահանջել են «անմիջապես դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը»։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Կոնգրեսականները, վկայակոչելով Պենտագոնի կողմից Բաքվին հատկացվող միջոցների ավելացումը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին հասցեագրված նամակով կոչ են արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին կատարած հատկացումների 907 բաժնի կատարողականը և համապարփակ զեկույցը, որը նախատեսված է օրենքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here