Այս գիշեր անհայտ անձինք մուտք են գործել Դոնեցկի տպագրատներից մեկը եւ այրել ռուսամետ անջատողականների կողմից կազմակերպվելիք հանրաքվեի մոտ մեկ միլիոն քվեարթերթիկներ: Այս մասին հաղորդում է ուկրաինական UNN-ը:
Բացի այդ, անհայտ անձինք ոչնչացրել են նաև այդ տպագրատան սարքավորումները, ինչը թույլ չի տա մինչև մայիսի 11-ը, երբ նախատեսված է հանրաքվեն, տպել նոր քվեաթերթիկներ: Նման միջադեպ արձանագավել է նաև մեկ այլ տպագրատանը: Այստեղ ոչնչացվել է 300 հազար քվեաթերթիկ: