Կալիֆոռնիայի պետական համալսարանը անանուն՝ 2,1 միլիոն դոլար է ստացել հայագիտության ամբիոնին աջակցելու համար:
«Չնայած բարեգործը նախընտրել է անանուն մնալ, նման առատաձեռն քայլի արդյունքը չի կարող աննկատ մնա: Այն շատերին կվերաբերի, քանի որ Կալիֆոռնիայի պետական համալսարանը (CSUN) ավելի շատ ուսանողների է կրթում, քան Երևանի սահմաններից դուրս ցանկացած այլ համալսարան: Այս նվերը կամրապնդի առանց այն էլ ուժեղ ծրագիրը, որն ապահովում է հայկական մշակույթի և հայերի ազդեցության մասին գիտելիքների հիմքը, այդ թվում՝ ամերիկյան հայերի, ոչ միայն Կալիֆոռնիայում, այլև ողջ աշխարհում»,- ասել է CSUN նախագահ Դայան Հարիսոնը:
Asbarez պարբերականի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի պետհամալսարանի հայկական հետազոտությունների ծրագրերի ղեկավար Վահրամ Շեմասյանն իր հերթին նշել է, որ անանուն օգնությունը լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի հայերի և հայկական հետազոտությունների նկատմամբ: