Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Գրեգ Բրայանտը կարծում է, որ ծիծաղը սոցիալական շատ կարևոր ազդանշան է: Դրանով է չափվում, թե որքան ենք մենք ընկերաբար տրամադրված, պատրա՞ստ ենք արդյոք համագործակցության և արդյոք վտանգ չենք ներկայացնում: Ծիծաղը կարևոր նշան է նաև կենդանիների շրջանում:
Ըստ գիտնականնեի` շատ կարևոր է տարբերել նաև ծիծաղի տեսակները: Բրայանտը գործընկերների հետ ձայնագրել է սպոնտան ծիծաղները և արհեստականները: Առաջինի դեպքում գիտնականները ձայնագրել են ուսանողների հանկարածակի ծիծաղները, իսկ երկրորդի` երբ նրանց խնդրել են ծիծաղել:
Այնուհետև այդ ծիծաղների ձայնագրությունը լսել են 63 տղամարդիկ և կանայք: Մասնակիցները ճիշտ են որոշել անկեղծ ծիծաղը դեպքերի 3/4-ում, իսկ արհեստականի` 2/3-ը: Պարզվել է նաև, որ անկեղծ ծիծաղի ճիշտ որոշումը պայմանավորված է նրանով, որ այն ավելի բարձր է: