տուն Քաղաքական Միջազգային Անկարգություններ Հռոմում. վիրավորվել է 16 մարդ

Անկարգություններ Հռոմում. վիրավորվել է 16 մարդ

286
0

973997853

Հռոմի կենտրոնական հատվածում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 16 մարդ, որոնք մասնակցում էին սոցիալական կացարանների հարցում երկրի քաղաքականության դեմ բողոքի ակցիային,- հաղորդում է RIA Novosti-ն:

Ոստիկանությանը հաջողվել է Տրիտոն փողոցի վրա ետ պահել շուրջ 100 ցուցարարների, որոնք ոստիկանների վրա հրակայուն նյութեր են նետել, իսկ հետո փորձել են գրոհել ոստիկանական բաժանմունքը: Ի պատասխան, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:

Ըստ տեղի ԶԼՄ-ների վիրավորվել է առնվազն 3 ոստիկան և ավելի քան 10 ցուցարար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here